-
04.02.2014|
12:02
Փետրվարի 15-ին` ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:
-
04.02.2014|
11:58
Օգտվելով նրանից, որ երկրի առաջնության առաջին ու երրորդ տեղերը զբաղեցնող «Մանչեստր Սիթին» ու «Չելսին» խաղալու են երկու օր հետո (այդ հանդիպումը կայանալու է այսօր), «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Կրիստալ Պալասին» ու ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
-
04.02.2014|
11:57
Գերմանիայի առաջնությունում հաղթարշավն է շարունակում Մյունխենի «Բավարիան»: Այս անգամ նրա զոհը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր՝ դարպասն ընդունած հինգ անպատասխան գոլով:
-
04.02.2014|
11:56
Ներքին առաջնությունում տասներկու անընդմեջ հաղթանակից հետ նախորդ տուրում փոքր-ինչ դադար առնելով (ոչ-ոքի՝ 1:1, «Ռոմայի» հետ)՝ «Ծեր սինյորան» նորից լծվեց հաղթանակներ կռելու գործին:
-
04.02.2014|
11:55
Անցած տուրում անգլիական պրեմիեր լիգայում տեղի ունեցած փոփոխություններն իրենց արձագանքները գտան և իսպանականում: Դա հնարավոր եղավ առաջին հերթին շնորհիվ այն բանի, որ սեփական հարկի տակ «Բարսելոնը» 2:3 հաշվով պարտվեց «Վալենսիային», չնայած խաղադաշտում Մեսիի ներկայությանն ու գոլին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» ձեռքից բաց չթողեց «Ռեալ Սոսիեդադին» հաղթելու հնարավորությունը (4:0) և կատալոնյան ակումբից առաջ անցավ երեք միավորով:
-
04.02.2014|
11:53
Դեռ նոր էին հայերիս համար դանդաղորեն մարել Վեյկ ան-Զեեի TATA STEEL գերմրցաշարի հաղթական ծնծղաների ախորժալուր հնչյունները, և ահա փորձությունների, սպասումների մի նոր փոթորիկ՝ Ցյուրիխի շախմատային գերմրցաշարը, որը վարկանիշային առումով ռեկորդային է՝ քսաներեքերորդ կատեգորիայի:
-
04.02.2014|
11:49
Վիսոցկին Երևանում ընդամենը մեկ օր է համերգով հանդես եկել, թեև մեր քաղաքում հյուրընկալվել է մոտ երկու շաբաթ: Նրան հարցրել են. «Ինչպե՞ս սկսեցիք երգել»: «Պարզապես պահանջ եմ զգացել երգելու և երգել եմ: Դուք էլ նույնը կարող եք անել: Երկար մի՛ մտածեք: Եթե զգում եք, որ ցանկանում եք երգել, կիթառը վերցրեք ու սկսեք երգել: Համոզված եմ, որ ձեզ ավելի լավ կհաջողվի»,- ասել է նա:
-
04.02.2014|
11:45
Զաքար Ի. Շահրիմանյանը պատկանում էր երկրորդ խմբին, սակայն կար նաև մեկ այլ պատճառ` յուրատեսակ ընտանեկան «ավանդույթ»: Բանն այն է, որ հայոց գրատպության, գրահրատարակչական պատմության մեջ Շահրիմանյանները ակնհայտ առաջատարներ են: Դատեցեք ինքներդ:
Խոջա Սահրադի որդի Գասպարի ֆինանսավորմամբ 1674 թ. Հռոմում լույս տեսավ Թոմա Գեմբացու «Յաղագս համահետեւմանն Քրիստոսի» գրքի թարգմանությունը: 1681 թ. նույն Գասպարի և 16 հայ այլ վաճառականների ֆինանսավորմամբ Վենետիկում հրատարակվեց «Տաղարան»: 1685 թ. նրա պատվերով ու ֆինանսավորմամբ Վենետիկում լույս տեսավ «Բուրաստան աղօթից» թարգմանությունը, իսկ 1686-ին՝ «Խորհրդատետրը»:
-
04.02.2014|
11:41
Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի բարձրաբերձ լեռների գրկում է Ադրբեջանի նախկին Զանգելանի (ներկայումս` Կովսական) շրջանին սահմանակից Ներքին Հանդ գյուղը: Գյուղի ձախ կողմում անհետացող բուսատեսակներով 102 հա «Շիկահող» արգելոցն է և Բասուտա գետի երկայնքով 12 կմ ձգվող նշանավոր «Սոսիների պուրակը»: Աջ կողմում հարյուրամյա կաղնիներով, ընկուզենիներով հարուստ սաղարթախիտ անտառն է` կողքին 16-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին և Հայրենական մեծ պատերազմում զոհված 48 ներքինhանդեցիների հուշարձանը:
-
04.02.2014|
11:33
Կրկին անդրադառնանք նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարություններին։ Նա տեղեկացրեց, որ առաջիկա հինգ տարում Հայաստանը կկարողանա 800 մլն դոլար տնտեսել ռուսական գազի արտահանական տուրքի վերացման հաշվին, իսկ «ՀայՌուսգազարդի» 20 % բաժնետոմսերը «տրվել են կուտակված պարտքերի մարման համար»։ Ի՞նչ պարտք, ո՞ր պարտքերի։ Որոնց մասին տեղյակ չէին ո՛չ Վ. Պուտինը, ո՛չ Վ. Սարգսյա՞նը։